top of page

Կենդանիների դաբաղ հիվանդության դեմ պայքարն առաջնահերթություն է. ՍԱՏՄ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Aug 21
  • 1 min read
ree

Օրերս Երևանում անցկացվել է կենդանիներ դաբաղ հիվանդության դեմ պայքարի ծրագրի (PCP) 3-րդ փուլի ռազմավարության մշակմանը, ինչպես նաև այդ միջոցառումների սոցիալ-տնտեսական ազդեցության գնահատմանը նվիրված եռօրյա աշխատաժողով։ Այդ մասին տեղեկացնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:




 

Տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանն իր բացման խոսքում ընդգծել է, որ կենդանիների առողջության պահպանումը և անասնաբուժական համակարգի զարգացումը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի։


 



Տեսչական մարմնի ղեկավարը կարևորել է այն փաստը, որ 2025 թվականին Հայաստանը միացել է Եվրամիության՝ դաբաղի վերահսկման աջակցման կառույցին՝ EuFMD-ին` դառնալով դրա 40-րդ անդամը։ Նա շեշտել է. «Այդ անդամակցությունը ոչ միայն մեծ ձեռքբերում է, այլև՝ մեծ պատասխանատվություն»։




 

Աշխատաժողովի բանախոսները տեղական և միջազգային փորձագետներ էին, այդ թվում՝ EuFMD-ի ներկայացուցիչներ՝ Պոլլի Քոմփսթոնը և Կարստեն Պյոտչը, որոնք շարունակաբար աջակցում են Հայաստանին՝ տեխնիկական փորձով ու փորձագիտական գնահատումներով։



Քննարկումների ընթացքում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետներին առավել խորությամբ են ներկայացվել տնտեսական գնահատման մեթոդներն և ծրագրային հնարավորությունները։




 

Այս նախաձեռնության արդյունքում ակնկալվում է ձևավորել կայուն և համակարգված ռազմավարություն՝ կենդանիների առողջության պահպանման և գյուղական համայնքների կենսապահովման մակարդակի բարձրացման համար։

 
 
1/2382
bottom of page