Թրամփը ԱՄՆ-ն կառավարող մարդկանց անվանել է հիմարներ
- Octopus Media

- Jan 17, 2024
- 1 min read

ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի ներկա թեկնածու Դոնալդ Թրամփը հունվարի 16-ին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ղեկավարում են հիմար մարդիկ։
«Մեզ կառավարում են հիմարները»,- ասել է նա Նյու Հեմփշիրում ելույթի ժամանակ, որտեղ հունվարի 23-ին կայանալու են նախագահի Հանրապետական կուսակցության թեկնածուների առաջին փրայմերիզները։
Թրամփը ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենին անվանել է «ամենակոռումպացված նախագահը ԱՄՆ պատմության մեջ»։
«Անկեղծ ասած՝ նա երբեւէ եղած ամենակոռումպացված նախագահն է։ Մենք նրա հետ կարող ենք ներքաշվել երրորդ համաշխարհային պատերազմի մեջ»,- ավելացրել է հանրապետականը։
Նախկին նախագահը նաեւ հայտարարել է, որ մտահոգ է այն առնչությամբ, որ պաշտոնում մնացած ժամանակի ընթացքում Բայդենն իր թիմի հետ «կարող է մեծ վնաս հասցնել» ամերիկյան պետությանը։




















