top of page

ՏՄՊՊՀ-ն մեկ անձից կատարված գնման ընթացակարգով 75 հատ պատյան է ձեռք բերելու

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով Գառնիկ Աբրահամյան Ալիկի ԱՁ-ի հետ պայմանագիր է կնքել։


Պայմանագրի ընդհանուր գումարը 255 000 դրամ դրամ է, որի դիմաց ընկերությունը պետք է 75 հատ պատյան պատրաստի, յուրաքանչյուրի գինը՝ 3400 դրամ։


Պատյաններն իրենցից ներկայացնում են մեջտեղից բացվող կաշվե գրպանիկներ, որոնց չափսերը փակված վիճակում կազմում են առնվազն 60 մմ / 90 մմ։ Բացվող ձախ մասն ունի թափանցիկ գրպան, որը նախատեսված է լինելու անվանական անցաքարտեր տեղադրելու համար, իսկ աջ մասի գրպանիկի վրա պետք է ոսկեգույն տառերով դաջված լինի «Մրցակցության պաշտպանության հանձնաժողով» տեքստը և լոգոտիպը։


Պատյանների դիմերեսին ոսկեգույն տառերով դաջվելու է ՀՀ գերբը և գերբի ներքևում գրվելու է՝ «Մրցակցության պաշտպանության հանձնաժողով» տեքստը։


Գառնիկ Աբրահամյան Ալիկի ԱՁ-ն պաշտոնական գրանցում ստացել է 2021թ-ի հունիսին։ Արմինե Նավոյան


1/2382
bottom of page