top of page

Այս գործելաոճը կասկածներ է առաջացնում․ «Հայաստան» դաշինքի հայտարարությունը՝ իմպիչմենտի վերաբերյալ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 13 hours ago
  • 2 min read

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել՝ հայտարարելով, թե մշտապես կողմնակից են եղել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու որևէ տարբերակի կիրառմանը և առաջինն են հայտարարել իմպիչմենտի իրավական գործիքը կիրառելու տարբերակի մասին։


Խմբակցությունը հիշեցրել է, որ գործող վարչապետին անվստահություն հայտնելն Ազգային ժողովում կարող է քննարկվել միայն այն դեպքում, երբ առնվազն 36 պատգամավոր տրամադրի գործընթացի մեկնարկի համար անհրաժեշտ ստորագրություն, իսկ գործընթացի հաջողության համար պահանջվում է նվազագույնը 54 ձայն՝ ԱԺ պատգամավորների պարզ մեծամասնությունը։


Խմբակցությունը հիշեցրել է, որ գործող վարչապետին անվստահություն հայտնելն Ազգային ժողովում կարող է քննարկվել միայն այն դեպքում, երբ առնվազն 36 պատգամավոր տրամադրի գործընթացի մեկնարկի համար անհրաժեշտ ստորագրություն, իսկ գործընթացի հաջողության համար պահանջվում է նվազագույնը 54 ձայն՝ ԱԺ պատգամավորների պարզ մեծամասնությունը։


Միաժամանակ խմբակցությունը ընդգծել է, որ առանց փողոցում ձևավորված հզոր, համաժողովրդական ճնշման անհնար է իմպիչմենտի հաջողության համար անհրաժեշտ՝ շուրջ երկու տասնյակ հավելյալ ձայների ապահովումը։ Ռոբերտ Քոչարյանի խմբակցությունը, սակայն, կարծում է, որ նույնիսկ այդպիսի ճնշումը վերջնական չի երաշխավորում անհրաժեշտ ձայների ապահովումը:


Վերջիններս նշել են, որ իմպիչմենտի նպատակով փողոցում ստորագրահավաք նախաձեռնողները քաղաքական կուսակցություններ կամ շարժումներ չեն ներկայացնում և, ըստ էության, որևէ քաղաքական պատասխանատվություն չեն կրում իմպիչմենտի հավանական ձախողման և դրա հետևանքների համար։


«Այսօրվա դրությամբ նույնպես տեսանելի չէ նրանց կարողությունը հաջողության համար անհրաժեշտ ընդվզող զանգվածի գեներացման հարցում։ Այս ամենը խմբակցության մոտ  կասկածներ է առաջացնում նախաձեռնության իրական նպատակների վերաբերյալ։ 


Այնուամենայնիվ,


«Հայաստան» խմբակցությունը միաձայնությամբ վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ տրամադրելու մեր բոլոր 28 պատգամավորների ստորագրությունները իմպիչմենտի գործընթացի մեկնարկի համար, եթե նման գործընթաց նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորի ստորագրությունը, ինչպես նաև հրապարակավ կհայտարարեն իմպիչմենտի հաջողության հասնելու համար անհրաժեշտ ժողովրդական զանգված ապահովելու իրենց կարողության և պատասխանատվության մասին։


Մենք նաև անընդունելի ենք համարում մեր խմբակցության պատգամավորներին թիրախավորելու, մեզ հետ շանտաժի լեզվով խոսելու փորձերը, որոնք անպատասխան չեն կարող մնալ:


Այս գործելաոճը կասկածներ է առաջացնում՝ արդյո՞ք նախաձեռնությունը ուղղված է Նիկոլ Փաշինյանին հեռացնելուն, թե՞ դրա տակ թաքնված է «Հայաստան» խմբակցությանը թիրախավորելու նպատակ»,- ասվում է խմբակցության հայտարարության մեջ:

bottom of page