top of page

Մեթոյանը՝ «Փյունիկի» հարձակվող

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jun 12
  • 1 min read

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հայտնում է, որ համալրում ունի․ թիմին է միացել 27-ամյա հարձակվող Սարգիս Մեթոյանը:  

Մեթոյանը նախկինում խաղացել է «Դվինում», «Արարատ-2»-ում, «Արարատում», «Լեռնային Արցախում»։ 2022 թվականի հունվարին նա տեղափոխվել է Ռումինիայի երկրորդ լիգան ներկայացնող «Չիկսերեդա» ակումբ, որտեղ հանդես է եկել կես մրցաշրջան։ Այնուհետև Մեթոյանը ելույթներ է ունեցել «Ալաշկերտում» և «Վեստ Արմենիայում»։

Սարգիս Մեթոյանի նախորդ թիմը  Երևանի «Ալաշկերտն» էր, որտեղ հանդես է եկել 2024 թվականի օգոստոսից։ Ավարտված մրցաշրջանում նա խփած 8 գոլով դարձել է թիմի լավագույն ռմբարկուն։

Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնություններում Մեթոյանն անցկացրել է 126 հանդիպում, որոնցում դարձել է 19 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ

1/2198
bottom of page