Գերեվարվել է 33 զինծառայող․ իրավապաշտպանը՝ նոյեմբերի 16-ի միջադեպի մասին
- Nov 20, 2022
- 1 min read

Մինչ օրս Ադրբեջանը թաքցրել է ռազմագերիների թվաքանակը։ Մինչև նոյեմբերի 16-ի միջադեպը, հաստատված տվյալներով և դեռևս Ադրբեջանում պահվող 40 ռազմագերի, սակայն այդ թիվն իրական չէ։ Այս մասին հայտնել է հայ ռազմագերիների շահերը ՄԻԵԴ-ում ներկայացնող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը՝ ռազմագերիների իրավուքների պաշտպանությանը նվիրված քննարկմանը։
Իրավապաշտպանը հայտնել է՝ առնվազն հավելյալ ևս 80 անձ գտնվել է գերեվարման մեջ, բայց պետությունը հրաժարվում է պաշտոնականացնել նրանց գերեվարումը և նրանք այս պահին գտնվում են բռնի անհետացածների կարգավիճակում, քանի որ նրանց ճակատագրի վերաբերյալ տեղեկություններ չկան՝ չգիտեն նրանց պահո՞ւմ են, թե սպանել և հրաժարվում են փխանցել նրանց դիերը։
Անդրադառնալով նոյեմբերի 16-ին գերեվարվածներին, Սահակյանը նշեց, որ ըստ տեղեկությունների գերիների թիվը երեք տասնյակ է, հավելեց, որ գերեվարման հաջորդ օրը պաշտոնական մակարդակով հայտարարված թիվը չի համապատասխանում իրականությանը։
«Խոսվում էին 12 կամ 13 գերիների մասին, այն դեպքում, երբ միայն տեսանյութերը ուսումնասիրելիս կարելի է եզրակացնել, որ նրանց թիվն ավելի շատ է։ Քանի դեռ բոլոր հանգամանքներն ուսումնասիրված չեն, հայկական կողմը չի կարող պաշտոնապես ներկայացնել թիվ։ Նախկին միջադեպերով հայկական կողմն ընդհանրապես թվեր չի հրապարակել, մենք ենք հրապարակել։ Զարմանալի է՝ ինչո՞ւ փոխվեց վարքագիծը, ինչու են հրապարակվել թվեր, որոնք չեն համապատասխանում իրականությանը»։
Սահակյանը նշեց, որ գերեվարվել է 32, 33 զինծառայող։ Շուտով կունենան պաշտոնականացված տվյալներ նոյեմբերի 16-ի միջադեպի հետեւանքով գերիների թվի մասին։




















