top of page

Ռուբեն Վարդազարյանի գործով նիստը հետաձգվեց

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, հետաձգվեց Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով դատական նիստը:


Վարդազարյանի փաստաբան Երեմ Սարգսյանը հայտարարեց, թե Հայաստանում խայտառակ իրավիճակ է դատական գործերի մակագրման հետ կապված, առգրավված են մակագրման համակարգիչները:


«Ճիշտ են արդյոք, որ սույն քրեական գործը ձեզ ձեռքով է մակագրվել», - դատավորից հետաքրքրվեց Սարգսյանը՝ ստանալով դրական պատասխան:


Վարդազարյանի պաշտպանը դատարանի նախագահին խնդրել էր տրամադրել ապացույց, որ իր պաշտպանյալի վերաբերյալ քրեական գործը դատավոր Մանվել Շահվերդյանին մակարգրելիս պահպանվել է ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգը, այն է` մակագրությունը կատարվել է ըստ դատավորների ազգանունների այբբենական հերթականության:


Դատավոր Մանվել Շահվերդյանը հայտարարեց` քրեական գործը դատարան մուտքագրվել է 2021 թվականի սեպտեմբերի 14-ին, ժամի հետ կապված տվյալ չկա:


Պաշտպանը խնդրեց հետաձգել դատական նիստը, մինչև կստանան բարձրացված հարցերի պատասխանները:


Այսպիսով՝ դատական նիստը հետաձգվեց. հաջորդ նիստը կկայանա մարտի 21-ին՝ 16:00-ին:

 
 
bottom of page