«Բորուսիան» պարտվեց եւ արդեն 12 միավոր հետ է առաջատար «Բավարիայից»
- 5 hours ago
- 1 min read

Գերմանիայի առաջնության 30-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվեց «Հոֆենհայմին» եւ պարտվեց 1։2 հաշվով։
42-րդ րոպեին հանդիպման հաշիվը 11-մետրանոցից բացեց խորվաթ կիսապաշտպան Անդրեյ Կրամարիչը։ 87-րդ րոպեին պատասխան գոլը խփեց գվինեացի հարձակվող Սերու Գիրասին։ Ավելացված 8–րդ րոպեին 11–մետրանոցն դարձյալ արդյունավետ իրացրեց Կրամարիչը։
«Բորուսիան» 64 միավորով երկրորդն է եւ արդեն 12 միավոր հետ է առաջատար «Բավարիայից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Հոֆենհայմը» 5-րդն է՝ 54 միավոր։
Գերմանիայի առաջնություն, 30-րդ տուր
«Հոֆենհայմ» - «Բորուսիա Դորտմունդ» 2։1




















