Ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը և նրա որդին․ Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է ներկայացրել
- 5 hours ago
- 1 min read

Քիչ առաջ ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը և նրա որդին, այս մասին գրել էր «Ժողովուրդ»-ը:
Ըստ կայքի տեղեկությունների` ձերբակալությունը տեղի է ունեցել ենթադրյալ կեղծիքի վարույթի շրջանակներում. պրոռեկտորը որդուն աշխատանքի է ընդունել բուհում, սակայն նա աշխատանքի չի ներկայացել։
ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից էլ հայտնում են, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ծառայողական լիազորությունները չարաշահելու, խարդախության, դրան օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ։




















