top of page

Շատ զգուշավոր եմ այս հարցի հետ կապված. հասույթից 2.5%-ը ֆանտաստիկ բարձր գումար է. Սուքիասյանը՝ Հարկային օրենսգրքի փոփոխությունների մասին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Sep 30
  • 1 min read
ree

Շատ զգուշավոր եմ այս հարցի հետ կապված. հասույթից 2.5 տոկոսը ֆանտաստիկ բարձր գումար է. ԱԺ-ում, անդրադառնալով կառավարության կողմից առաջարկվող Հարկային օրենսգրքում փոփոխությանը, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը: 

Ըստ առաջարկության՝ Հարկային օրենսգրքի 123-րդ  հոդվածի կարգավորումները թույլ են տալիս գրադարաններին, թանգարաններին,  հանրակրթական դպրոցներին, տուն-գիշերօթիկներին, ծերանոցներին, մանկատներին, բժշկական հաստատություններին, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպություններին տրամադրված ակտիվների, դրանց համար կատարված աշխատանքների կամ մատուցված ծառայությունների արժեքը, բայց ոչ ավելին քան հարկային տարվա համար  համախառն եկամտի 0,25 տոկոսը նվազեցնել շահութահարկով՝ հարկման բազային որոշման նպատակով,  առաջակվում է շեմն ավելացնել 10 անգամ՝  դարձնելով 2,5 տոկոս: 

«Բացատրեմ՝ շատ կազմակերպություններ կան, որոնք շատ մեծ գումարի հասույթ են ունենում, շրջանառություն են ունենում, բայց իրենց օգուտը կազմում է 2 տոկոս: Դրա համար եթե ուզենան 2,5 տոկոսն օգտագործեն, խոսքը գնում է շատ մեծ հասույթ ունեցող կազմակերպությունների մասին, այդտեղ պետք է մենք որոշակի սահման դնենք, որովհետև շատ մեծ հասույթ ունեցող կազմակերպությունը, որն ունի 100, 200 միլիոն դոլարին համարժեք շրջանառություն, շատ մեծ գումար է անում 2,5 տոկոսը, որովհետև խոսքը գնում է հասույթի մասին»,-ասաց նա:  

Պատգամավորը նաև նշեց. «Կուզենամ, որ սահմանափակում լինի խոշոր կառույցների, որոնք հասույթ ունեն, բայց եկամուտը ցածր է: Կա կազմակերպություն, որ հասույթի մեջ եկամուտը 30 տոկոս է, կա կազմակերպություն, որի հասույթը շատ մեծ է, օգուտը 1-2 տոկոս է, որովհետև շատ մեծ շրջանառություն ունի»:  

 
 
1/2377
bottom of page