ԱՄՆ-ն փորձարկել է Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը
- 2 days ago
- 1 min read

ԱՄՆ Վանդենբերգ տիեզերական ուժերի բազայից Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական արձակում է իրականացվել։
Նշվում է, որ մեկնարկը նախատեսված է եղել մի քանի տարի առաջ և կապ չունի համաշխարհային իրադարձությունների հետ։
«Արձակումը տվյալների վրա հիմնված ծրագրի առանցքային բաղադրիչն է, որը գործում է արդեն տասնամյակներ և ներառում է ավելի քան 300 նմանատիպ փորձարկում՝ նախատեսված սպառազինության համակարգի բնութագրերը հաստատելու համար: Այս պլանային փորձարկումների ընթացքում հավաքագրված տվյալները կարևոր նշանակություն ունեն զինված ուժերի ներկա և ապագա զարգացման համար», - նշել են ԱՄՆ բանակում:




















