top of page

ՀՀ Կարմիր գրքում գրանցված արծիվը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Dec 1
  • 1 min read
ree

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին նոյեմբերի 24-ին՝ ժամը 12։15-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի ՄՓՎ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից ստացվել էր ահազանգ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բատիկյան փողոցում քաղաքացու կողմից անօգնական վիճակում հայտնաբերված գիշատիչ թռչնի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից:




 

Ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ քաղաքացին հայտնաբերել է ՀՀ Կարմիր գրքում գրանցված «Մեծ ենթարծիվ» տեսակի փետրածածկը վնասված վայրի թռչուն, որին տեսչական մարմնի աշխատակիցները նույն օրը՝ ժամը 13։00-ի սահմաններում, տեղափոխել են «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի վերականգնողական կլինիկա։




 

Վերականգնումից հետո ՀՀ կարմիրգրքյան արծիվը բաց կթողնվի վայրի բնություն։

 
 
bottom of page