Հայտնի է «Միսս տիեզերք» մրցույթի հաղթողը (տեսանյութ)
- Nov 20, 2022
- 1 min read

«Միսս տիեզերք» մրցույթի հաղթող է դարձել Հնդկաստանի ներկայացուցչուհի Հառնաազ Սանդհուն: Նա նկարահանվել է մի քանի ֆիլմերում և տեսահոլովակում։ Մոդելային կարիերայից բացի, ստանում է մագիստրոսի կոչում պետական կառավարման ոլորտում։
РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ նա թագն ստացել է իր նախորդից՝ Անդրեա Մեսայից, որը ծնունդով Մեքսիկայից Է: Երկրորդ տեղում Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցչուհին է, երրորդում՝ Պարագվայի:
Լավագույն տասնյակի մեջ են մտել նաև Կոլումբիայի, Ֆրասիայի, Ֆիլիպինների, Պուերտո Ռիկոյի, Բահամյան կղզիների, ԱՄՆ-ի և Արուբայի ներկայացուցիչները։




















