top of page

Մամիկոն Ասլանյանին բերման են ենթարկել ՔԿ․ հայտնի են պատճառները

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Քիչ առաջ Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին բերման են ենթարկել Քննչական կոմիտե։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ՔԿ խոսնակ Վարդան Թադևոսյանը։


Նա տեղեկացրեց, որ Ասլանյանին բերման են ենթարկել Քրեական օրենսգրքի 314.1 (Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը), 309.3 (Պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը) և 308.1 և 308.2 հոդվածներով (Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը) և նույն արարքը կրկնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)։


Հիշեցնենք, որ Հայաստանի երրորդ քաղաքում կայացած ընտրությունների արդյունքում 10 քաղաքական ուժերից 5-ն են հաղթահարել անցողիկ շեմը՝ «Մամիկոն Ասլանյան» դաշինքը՝ ձայների 38,70 տոկոսով, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 25.06 տոկոսով, «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունը՝ 14,53 տոկոսով, «Հայրենիք» կուսակցությունը՝ 4,48 տոկոսով, և «Ապրելու երկիրը»՝ 4,29 տոկոսով։


Մանրամասները՝ շուտով։


Նարե Գևորգյան

 
 
1/2382
bottom of page