ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
- Investigative journalist

- Jan 8, 2024
- 1 min read
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Սամվել Բաբայանի, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Թումասյանի, Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շուշան Ղազարյանի, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Թաթուլ Ղուկասյանի երդման արարողությունը:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին՝ պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ





















