Ինստագրամի աստղ դարձած 4 ականջներով փիսոն արդեն խնամակալ ունի (լուսանկարներ)
- Nov 20, 2022
- 1 min read

Միդաս անունով չորս ականջներով կատուն աստղ է դարձել Instagram-ում։ Կենդանին բնածին գենետիկ անոմալիա ունի: Նա ծնվել է կրկնակի ականջներով: Բայց դա չի խանգարել, որ նա սիրող ու հոգատար տեր գտնի: Միդասի ականջներից մի զույգը մյուսի ներսում է։ Բացի այդ, կատուն որովայնի վրա ունի սպիտակ սրտաձև բիծ։
Ենթադրվում է, որ Միդասը ռուսական կապույտ խառնածին է: Ապրել է կենդանիների ապաստարանում, որի աշխատակիցները սկսել են նրա նկարները հրապարակել համացանցում: Իր հայտնիության շնորհիվ նա տեր է գտել Թուրքիայում։
Միդասի տերը նրա համար Instagram-ի էջ է բացել, որին արդեն բաժանորդագրվել է ավելի քան 36 հազար մարդ։























