top of page

2019-ի փաստաթուղթը եղել է Սերժ Սարգսյանի նախագահության ավարտի դրությամբ ինչ-որ հանրագումար, որը ՀՀ-ն չի մերժել, ՀՀ-ն որևէ առաջարկ չի մերժել. Ռուբինյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 2 hours ago
  • 1 min read
ree

2019 թվականին չի եղել առաջարկ, որին Ադրբեջանը համաձայնել է, Հայաստանը` ոչ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«2008-ից սկսված, երբ ընդունվեցին Մադրիդյան սկզբունքները, բոլոր առաջարկները նույն էության մեջ են եղել: Եվ Լևոն Տեր-Պետրոսյանը շատ լավ նկարագրել է՝ ինչ է նշանակում Մադրիդյան սկզբունքներ:

Նշանակում է ԼՂ-ի ինքնորոշում Ադրբեջանի կազմում, որովհետև երբ-որ տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքները մեկտեղում են, ստացվում է Ադրբեջանի կազմում:

2019 թվականի առաջարկը սկսվում է  հետևյալով. Ադրբեջանի նախագահ և Հայաստանի նախագահ: Ես ձեզ ուզում եմ հիշեցնեմ, որ 2019 թվականի Հայաստանի նախագահը Նիկոլ Փաշինյանը չէր, Արմեն Սարգսյանն էր և Արմեն Սարգսյանը չէր վարում բանակցություններ:

Հետևաբար 2019 թվականի փաստաթուղթը եղել է Սերժ Սարգսյանի նախագահության ավարտի դրությամբ ինչ-որ հանրագումար, որը Հայաստանը չի մերժել, Հայաստանը որևէ առաջարկ չի մերժել»,-ասել է Ռուբինյանը:

 
 
1/2385
bottom of page