Դատարանը հաստատել է Խաչատուրյան քույրերի հոր մեղքը դուստրերի նկատմամբ բռնnւթյшն մեջ
- Investigative journalist

- 2 hours ago
- 1 min read

Մոսկվայի քաղաքային դատարանը մերժել է Միխայիլ Խաչատուրյանի պաշտպանական խմբի վերաքննիչ բողոքները, որոնք պահանջում էին մեղադրական դատավճիռը վերանայել: Այս մասին ՌԲԿ-ին հայտնել է Խաչատուրյանի քույրերից մեկի փաստաբան Ալեքսեյ Պարշինը։ Դատարանը նախկինում հետմահու մեղավոր էր ճանաչել տղամարդուն դուստրերին ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու և նրանց նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ։
Դատարանը անփոփոխ է թողել Խաչատուրյանի դատավճիռը, և ստորին ատյանի դատարանի որոշումը մտել է ուժի մեջ։
Հիշեցնենք, որ Խաչատուրյան երեք քույրերը ձերբակալվել էին 2018 թվականին այն բանից հետո, երբ նրանց մոսկովյան բնակարանում հայտնաբերվել էր հոր դին։ Ըստ քննիչների, երեք դուստրեր դանակով և մուրճով հարձակվել էին Խաչատուրյանի վրա և սպանել նրան։ Աղջիկների նկատմամբ քրեական գործ էր հարուցվել։
Նրանք կալանավորել էին, իսկ ավելի ուշ խափանման միջոցը փոխարինվել էր որոշակի գործողությունների արգելքով։ Աղջիկների պաշտպանական կողմի համաձայն, հայրը մի քանի տարի շարունակ հետապնդել և բռնաբարել էր իր դուստրերին, ուստի նրանց արարքը պետք էր համարել ինքնապաշտպանություն։




















