top of page

«Ալիևի բառապաշարը չի համապատասխանում համաձայնեցված տերմինաբանությանը»․ Նիկոլ Փաշինյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Sep 1
  • 1 min read
ree

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՇՀԿ գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպման ժամանակ իր ելույթում անդրադարձավ ՀՀ-Ադրբեջան նախաստորագրված համաձայնությանը՝ շեշտելով, որ կողմերն այժմ քննարկում են տրանսպորտային հաղորդակցությունների բացման հարցը։ «Ուզում եմ ընդգծել, որ մեր ընդունած համաձայնագրում նաև համաձայնեցվել է որոշակի տերմինաբանություն և կարծում եմ, որ այդ ճշտված տերմինաբանության օգտագործումը կնպաստի կառուցողական մթնոլորտի և հետագա աշխատանքների իրացմանը։ Ուզում եմ գործընկերներիս տեղեկացնել, որ մասնավորապես Ադրբեջանի նախագահի կողմից օգտագործվող բառապաշարը մեր կողմից չի ընկալվում այն տրամաբանության մեջ, որը համաձայնեցրել ենք Վաշինգթոնում։ Մանավանդ, որ այդ համաձայնությունների շրջանակներում ՀՀ-ն և ԱՄՆ-ն կիրականցնեն հաղորդակցության ներդրումային ծրագիրը, որը կոչվում է «Թրամփի ուղի»»,- ասաց Փաշինյանը։

 
 
1/2380
bottom of page