Վերջին խաղում` տրվելով էմոցիաներին, սխալվեցի․ Տիգրան Բարսեղյան
- Investigative journalist

- 5 hours ago
- 1 min read

Կյանքում ու հատկապես ֆուտբոլում լինում են պահեր, երբ դժվար է մի վայրկյանում ճիշտ որոշում կայացնել, այս մասին գրել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Տիգրան Բարսեղյանը։
«Ցավոք, իմ վերջին խաղում` տրվելով էմոցիաներին, սխալվեցի: Շատ եմ ափսոսում, որ առաջիկա կարևոր խաղերում չեմ կարողանալու լինել դաշտում ու օգնել թիմակիցներիս: Մեր ազգային թիմը միշտ պայքարում է մինչև վերջ և վստահ եմ` տղաներն ամեն ինչ կանեն ամբողջ սրտով ու ամբողջ ուժով: Շնորհակալ եմ մեր գլխավոր մարզչին, թիմակիցներիս ու մեր հավաքականի երկրպագուներին` աջակցության, վստահության, ու այն ջերմության համար, որը զգում եմ անգամ այս դժվար պահին: Այն շատ մեծ ուժ է ինձ տալիս: Այսօր առանձնապես գնահատում եմ մեր թիմի միասնությունը: Մեր թիմում ձևավորվել է առողջ ու միավորված միջավայր, որտեղ նման դժվարություններն անցնել ավելի հեշտ է»,-գրել է նա։
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը որակազրկվել է 3 խաղով: Բարսեղյանը որակազրկվել է աշխարհի առաջնության ընտրական փուլի Իռլանդիայի դեմ արտագնա խաղում ստացած կարմիր քարտի պատճառով։ Թիմի ավագը կարմիր քարտ էր ստացել խաղի 52-րդ րոպեին՝ վիճաբանության ժամանակ գլխով մրցակցին հարվածելու համար։ Նա կթողնի աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին երկու հանդիպումները Հունգարիայի և Պորտուգալիայի դեմ, ինչպես նաև ևս մեկ պաշտոնական հանդիպում:




















