top of page

Starlink-ի հարցը ԱՄՆ քաղաքականության հարցն է Ուկրաինայի և Ռուսաստանի նկատմամբ․ Վենս

3 hours ago
1 min read

Starlink-ի հարցը ԱՄՆ քաղաքականության հարց է Ուկրաինայի և Ռուսաստանի նկատմամբ, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Վենսը։

«Իլոն Մասկը ղեկավարում է մասնավոր ընկերություն, և կարծում եմ՝ հասկանալի է, որ նա չի ցանկանում ներգրավվել երկու երկրների միջև պատերազմի մեջ, եթե ԱՄՆ կառավարությունը նրան իրականում հրահանգներ չի տալիս, թե ինչ անել։

Հիմնականում հարցն այն է, թե ինչպիսին կլինի ԱՄՆ քաղաքականությունը Ուկրաինայի և Ռուսաստանի նկատմամբ։ Եվրոպական երկրները գրեթե միաձայն որոշել են պատերազմ սկսել SpaceX-ի դեմ՝ կարգավորման և լիցենզավորման միջոցով։ Եվ հիմա նրանք բոլորը դիմում են SpaceX-ին և ասում. «Խնդրում եմ, արեք այն, ինչ մեզ անհրաժեշտ է»։

Կարծում եմ՝ սա հստակ ընդգծում է այն կետերից մեկը, որը նախագահը տարիներ շարունակ բարձրացրել է. եվրոպական երկրները կախված են ամերիկյան տեխնոլոգիաներից, ամերիկյան ընկերություններից և ամերիկյան բանակից, սակայն եվրոպացի քաղաքական առաջնորդները սիրում են քննադատել Միացյալ Նահանգներին՝ իրենց դաշնակցին, որից նրանք այդքան մեծապես կախված են»,-նշել է նա։


 
 
1/2895
bottom of page