top of page

Պեսկովը հայտնել է Պուտինի և Ալիևի հանդիպման օրակարգը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Apr 22, 2024
  • 1 min read
ree

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ  Իլհամ Ալիևի՝ ապրիլի 22-ին կայանալիք հանդիպմանը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Պեսկովը թեմային անդրադարձել է ապրիլի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

 «Կրեմլում երկու պետությունների ղեկավարների միջև զրույց կլինի, որի ժամանակ կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, ինչը կշարունակվի աշխատանքային նախաճաշի ժամանակ»,- ասել է նա։

Պեսկովը հավելել  է, որ երկու երկրների ղեկավարները առանձին հանդիպում կանցկացնեն Բայկալ-Ամուր մայրուղու շինարարության վրա աշխատած վետերանների, շինարարների և աշխատողների հետ։

1/2383
bottom of page