top of page

Լրատվամիջոցները հայտնել են Ջեք Նիկոլսոնի առողջական ծանր վիճակի մասին

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Ամերիկացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ջեք Նիկոլսոնը տառապում է դեմենցիայով և տնից դուրս չի գալիս. այդ մասին հայտնում է Express թերթը։


Ըստ 84-ամյա Նիկոլսոնի շրջապատին մոտ կանգնած աղբյուրի՝ նա ֆիզիկապես լավ է, բայց միտքը՝ ոչ։ Ինչպես նշել է հրատարակության զրուցակիցը, Նիկոլսոնը «իր վերջին տխուր օրերն է ապրում» Լոս Անջելեսի առանձնատանը, որտեղ նրան խնամում են դուստրն ու որդին։ Այս տեղեկությունը պաշտոնական հաստատում չի ստացել:

 
 
1/2383
bottom of page