top of page

Հայտնի է՝ իրավական ինչ հիմքով են ձերբակալել Նարեկ Սամսոնյանին

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Նարեկ Սամսոնյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ ծանր վիրավորանքի հատկանիշներով։


«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի՝ ծանր վիրավորանքի հատկանիշներով, որի շրջանակներում էլ այսօր Սամսոնյանը բերման է ենթարկվել։ ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին, որ Նարեկ Սամսոնյանը Նոր Նորքի բաժին է բերման ենթարկվել հարուցված քրեական գործի շրջանակներում, ապա ներկայացվել նախաքննական մարմին։


 
 
1/2382
bottom of page