top of page

Իրանում պայթյունների հետևանքով մահացածների թիվն ավելացել է

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Jan 3, 2024
  • 1 min read

Իրանի Քերման քաղաքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ  Սոլեյմանիի մահվան տարելիցի կապակցությամբ սգո երթերի ժամանակ տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը հասել է 188-ի, հայտնում է Fars գործակալությունը: Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ գերեզմանատան մուտքի մոտ թողնված տոպրակների մեջ երկու ինքնաշեն պայթուցիկ է դրվել, որոնք հեռակա կարգով ակտիվացվել են, երբ գերեզմանատանը մեծ թվով մարդիկ են հավաքվել։ Նրանք բոլորն այցելել են այնտեղ Սոլեյմանիի մահվան տարելիցի կապակցությամբ։

Կենդանության օրոք գեներալը գլխավորել է «Ալ-Քուդս» ուժերը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումը, որը գործողություններ էր իրականացնում արտասահմանում:

Նա համարվում էր Իրանի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը։

ree

1/2364
bottom of page