top of page

Վրաստանում հայտարարել են՝ ԱՄՆ կողմից օգնության կասեցումը որևէ ազդեցություն չի ունենա երկրի քաղաքացիների վրա

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Aug 2, 2024
  • 1 min read
ree

ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ֆինանսական օգնության կասեցումը ազդեցություն չի ունենա Վրաստանի քաղաքացիների վրա, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի ընթացակարգային հարցերի և կանոնակարգերի հանձնաժողովի ղեկավար Իրակլի Կադագիշվիլին։

«Մի բան կասեմ միայն, ցավոք, այդ օգնությունը հիմնականում ծառայել է այստեղ մնացող ամերիկացիներին ու եվրոպացիներին, այդ օգնությունն ուղիղ ազդեցություն չունի մեր քաղաքացիների, կառավարության գործունեության, կենսաթոշակների, աշխատավարձերի, առողջապահության, պաշտպանության կամ այլ ոլորտների վրա»,- ասել է Կադագիշվիլին՝ հավելելով՝ ամերիկյան ու արևմտյան օգնությունն ուղղվել է  նրանց իսկ ծրագրերի և սեփական կազմակերպությունների աշխատակիցների ֆինանսավորմանը։

1/2382
bottom of page