top of page

Որոշ ուղևորներ խորոված կծու բիբարի, կծու նագեթսի համար վճարված չեկով փորձել են տրանսպորտում անկանխիկ վճարումներ իրականացնել. Կոստանյան

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Feb 7
  • 1 min read

Որոշ ուղևորներ խորոված կծու բիբարի, կծու նագեթսի համար վճարված չեկով  փորձել են տրանսպորտում  անկանխիկ վճարումներ իրականացնել: Այս մասին տեղեկանում ենք  Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանի գրառումից:

«Հասարակական տրանսպորտի վճարից խուսափելու ինքնատիպ լուծում են գտել մեր ուղևորները։

Խորոված կծու բիբարի, կծու նագեթսի համար վճարված չեկով անհույս փորձում են վալիդատրի միջոցով վճարում կատարել:

Կերած-խմածներդ անուշ լինի, բայց վճարումը կամ բանկային քարտով, կամ տրանսպորտային քարտով, կամ TelCell հավելվածով, կամ TelCell տերմինալի միջոցով ձեռք բերված QR-ով»,- գրել է նա:

1/2211
bottom of page