«Անծանոթ մարդիկ գալիս են մեր տուն, ինձ դուրս են կանչում, ուղղակի գումար են տալիս». Գոռ Հակոբյանը՝ որդու համար կազմակերպած դրամահավաքի մասին
- 2 hours ago
- 1 min read

«Մեր դրամահավաքը նույն թափով շարունակվում է: Ես գիտեի, որ մեր ազգը համախմբված է, բայց որ մարդու նեղ պահին այսքան հայ կարող է կանգնել մեկի կողքին, դա ինձ համար բացահայտում էր: Ինքան էլ իրար սիրենք կամ չսիրենք, բայց նեղ իրավիճակում, մենք անկրկնելի ենք: Չեմ խոսում միայն փոխանցվող գումարների մասին, որ րոպեն մեկ գալիս են, նաև ուզում եմ ասել այն, որ անծանոթ մարդիկ գալիս են մեր տան դիմաց կանգնում են, ինձ դուրս են կանչում, ուղղակի գումար են տալիս, գնում են: Ես չգիտեմ դա ինչ դաստիարակություն է, մենք անկրկնելի ենք: Ես երախտապարտ եմ բոլորիդ, ամեն մի լումայի համար»,- ինստագրամյան իր էջի սթորի բաժնում ասել է դերասան Գոռ Հակոբյանը:
Հիշեցնենք՝ նրա որդու՝ Ֆելիքսի մոտ ախտորոշվել է Յուինգի սարկոմա՝ չարորակ ուռուցքի հազվադեպ տեսակ։ Գոռ Հակոբյանը դիմել էր հանրությանը՝ խնդրելով աջակցել որդու բուժման համար։
Inecobank հաշվեհամար
2050155824681001 AMD (Գոռ Հակոբյան)
Inecobank հաշվեհամար
2050155824687020 USD (Gor Hakobyan)
Inecobank բանկային քարտ
5406 6100 0460 4943 (Gor Hakobyan)
Արագ դրամական փոխանցումների համակարգեր՝
Money Gram, Intel Express, EUR, USD, RUB
for contact: instagram DM




















