top of page

Հայտնի դերասանի՝ որդու բուժման համար հայտարարությունից 2 ժամ անց 33 մլն դրամ է հավաքվել

  • 2 hours ago
  • 1 min read


Հայտնի դերասան Գոռ Հակոբյանի՝ որդու մոտ ախտորոշված ծանր հիվանդության ու դրամահավաքի մասին հայտարարությունից  2 ժամ անց հավաքավել է ավելի քան 33 մլն դրամ։ Դերասանը մեծ շնորհակալություն է հայտնել հանգանակություն, փոխանցում կատարած մարդկանց։

Գոե Հակոբյանը հատարարել էր, որ որդու՝ Ֆելիքսի մոտ հայտնաբերվել է Յուինգի սարկոմա, բազմաթիվ հետազոտություններ են անցել նաև Մոսկվայում, չարաբաստիկ հիվանդությունը հաստատվել է։

Գերմանիայի Մյունխեն քաղաքում բուժում ստանալու համար նա իր ողջ ունեցվածքը հանել է վաճառքի, սակայն ժամանակը շատ քիչ է՝ 5-7 օր։ Նա նշել է, որ իր ընկերները նույնպես աջակցություն են ցուցաբերել, սակայն բուժման համար պահանջվող ծախսը մեծ է։

Դրամահավաքի խնդրանքով տեսանյութի հրապարակումից մեկ ժամ անց դերասանը հայտարարեց, որ արդեն 10 մլն դրամ է հավաքվել, ևս մեկ ժամ հետո տեղեկացրեց, որ հավաքվել է 33 մլն դրամ։

«Ես անընդհատ սթորի եմ անելու ու շնորհակալություն հայտնեմ Ձեզ»,-նշել էր նա։

 
 
1/2580
bottom of page