top of page

Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Apr 19, 2024
  • 1 min read
ree

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում:

Այս մասին տեղեկացրել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարած գրառման  միջոցով՝ ընդգծելով, որ ներկայացված նկարագրությունները բացարձակ մտացածին են։

«Անձին պատգարակով շտապօգնությանը մոտեցնելու կադրերի հրապարակումը՝ խոշտանգման մասին անհիմն գրառումով, առանց որևէ փաստի ներկայացման, խոշտանգման փաստարկում չեն կարող լինել։

Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա, որը ծառայեցվում է որպես պաշտպանության տակտիկա։ Դրա ամբողջ իմաստը, առաջ ընկնելով, իրականությունը գլխիվայր շուռ տված ներկայացնելով, տեղի ունեցածի վերաբերյալ կանխակալ հանրային կարծիք ձևավորելն է։ Սա անընդունելի է բարոյական տեսանկյունից»,- ասված է գրառման մեջ:

Նշվում է, որ ավելի ուշ ՀՀ ՔԿ-ն հանդես կգա տեղի ունեցածի իրական հանգամանքները ներկայացնող համապատասխան պարզաբանմամբ։

1/2383
bottom of page