Կապանում կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը հանդես է եկել ելույթով
- Investigative journalist

- Jun 16, 2024
- 1 min read

Հունիսի 15-ին Կապան քաղաքում կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ՔՊ գրասենյակից հայտնում են, որ նիստին մասնակցել են Կուսակցության Սյունիքի մարզի տարածքային կազմակերպությունների անդամները, մարզպետը, համայնքապետեր, պատգամավորներ և Կուսակցության վարչության անդամներ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։




















