Մասկի կարողությունը 5 օրում աճել է 37 մլրդ դոլարով՝ Baidu-ի հետ համագործակցության ֆոնին
Bloomberg Billionaires Index-ի տվյալների համաձայն՝ ձեռնարկատեր Իլոն Մասկի կարողությունը վերջին հինգ օրվա ընթացքում աճել է 37,3 միլիարդ դոլարով։ Սա նրա շահույթի ամենամեծ շաբաթական աճն է 2022 թվականի մարտից ի վեր։ Նախօրեին Tesla-ի արժեթղթերը թանկացել էին չինական Baidu տեխնոլոգիական ընկերության հետ հնարավոր համագործակցության մասին լուրերի ֆոնին:Միայն ապրիլի 29-ին Իլոն Մասկի կարողությունն աճել է 18,5 մլրդ դոլարով և կազմել 201,5 մլրդ դոլար, ըստ Bloomberg-ի վարկանիշի։ Միաժամանակ Tesla-ի արժեթղթերը նույն օրն աճել են 17,76%-ով։Նախօրեին հաղորդվել էր, որ Մասկը Չինաստան կատարած այցի ժամանակ պայմանավորվել է համագործակցել չինական Baidu տեխնոլոգիական ընկերության հետ:
Գործակալության տվյալներով՝ Tesla-ն Baidu-ի հետ կմշակի քարտեզագրման և նավիգացիոն համակարգեր՝ FSD-ի ինքնավար վարման ծրագրի ներդրման համար։
Bloomberg-ը նշում է, որ նոր պայմանավորվածությունները կարող են օգնել կասեցնել Tesla-ի եկամուտների անկումը Չինաստանում։ The Wall Street Journal-ը գրել է, որ չինացի պաշտոնյաները հավանություն են տվել Իլոն Մասկի ընկերության՝ երկրում FSD գործարկելու ծրագրին։