top of page

Խորհրդային Միությունն իմ հայրենիքն է․ չպետք է ամաչենք մեր հայրենիքից․ Լավրովը՝ «ԽՍՀՄ» գրությամբ սվիտերի մասին

  • Oct 27, 2025
  • 1 min read

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ultrahang YouTube ալիքին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց չփնտրել թաքնված իմաստ «ԽՍՀՄ» գրությամբ սվիտերի մեջ, որը նա կրել է Ալյասկայում կայացած Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովում։ Այս մասին փոխանցում է gazeta.ru-ն։

Դիվանագետը նշել է, որ հագուստի իրերը երբեմն կապված են երկրների պատմության փուլերի հետ:

«Ինձ համար Խորհրդային Միությունը իմ հայրենիքն է։ Ես այնտեղ եմ ծնվել, վայելել եմ երիտասարդությունս և հաճույքով աշխատել եմ Արտաքին գործերի նախարարությունում։

Կարծում եմ՝ մենք չպետք է ամաչենք մեր հայրենիքից»,-ասել է նախարարը։

Նա հավելել է, որ «ԽՍՀՄ» գրությամբ սվիտերը շատ ոճային է և տարածված է Ռուսաստանում  «Մենք ունենք նաև ռուսական կայսրության զինանշանով շապիկներ։ Շատերը կրում են դրանք: Դա պատմության մի մասն է»,-հայտարարել Է ԱԳ նախարարը։

 
 
1/2567
bottom of page