top of page

Լոռիում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել Փամբակ գետում

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 17 hours ago
  • 1 min read
ree

Այսօր՝ օգոստոսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Վահագնի գյուղի Վահագնաձոր գյուղ տանող ավտոճանապարհին «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Փամբակ գետում։



Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենա, և փակել գազաբալոնի փականը իսկ դեպքի վայրին ականատես քաղաքացիները հայտնել են, ոչ մինչ փրկարարների ժամանումը 2 քաղաքացի ավտոմեքենայից ինքնուրույն դուրս են եկել և հեռացել:



Դեպքի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդի և դեպքի վայրը լքած քաղաքացիների ինքնությունը։

 
 
bottom of page