top of page

Երկարատև վերականգնողական փուլից հետո հետզհետե կվերադառնամ լավագույն մարզավիճակի. Էլինա Ավանեսյանն այցելել է Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Sep 10
  • 1 min read
ree

Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում հյուրընկալել էր Էլինա Ավանեսյանին:

Հայ թենիսիստուհին ծանոթացել է մարզաբազայի ենթակառուցվածքներին, շրջել փակ կորտերով։ ՀԹՖ նախագահը ողջունել է Էլինա Ավանեսյանին, հետաքրքրվել նրա հաջողություններով, մարզիկի առողջական վիճակով։

Ավանեսյանը հայտնել է, որ երկարատև վերականգնողական փուլից հետո հետզհետե կվերադառնա լավագույն մարզավիճակին։ Վարդան Զաքարյանը կարևորել է Էլինա Ավանեսյանի անմիջական կապը հայկական թենիսի հետ՝ ընդգծելով շփման և փորձի փոխանակման անհրաժեշտությունը։

Ֆեդերացիայի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել Էլինային բոլոր անհրաժեշտ պայմաններով։ Նախագահը կարևորել է նաև Ծաղկաձորում պարբերաբար մարզումային հավաքներ անցկացնելն ու վստահություն հայտնել, որ հայ թենիսիստուհին կբարելավի իր դիրքերն ու կկարողանա լավագույնս նախապատրաստվել 2028 թվականի Օլիմպիական խաղերին։

 
 
1/2377
bottom of page