top of page

Բայդենը 50 միլիոն դոլար կծախսի Թրամփին վարկաբեկելու համար

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jun 17, 2024
  • 1 min read
ree

ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենի նախընտրական շտաբը նախատեսել  է հունիսի 27-ին կայանալիք դեբաատներից առաջ 50 միլիոն դոլար ծախսել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին վարկաբեկող գովազդի համար։ Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը։

Reuters-ի տվյալներով՝ նախատեսվում է ցուցադրել 30 վայրկյան տևողությամբ տեսահոլովակ։ Այն ցուցադրելու են այսօրվանից սկսած՝ այն նահանգներում, որտեղ, ըստ ուսումնասիրությունների, Բայդենի վարկանիշը ավելի ցածր է, քան Թրամփինը։

ԱՄՆ գործող նախագահի քարոզարշավի համար նաև կարգախոս են մշակել, որում համեմատում են Բայդենին ու Թրամփին։ Այն այսպես է հնչում․ «Սա ընտրություն է միայն իր մասին մտածող դատապարտված հանցագործի   և նախագահի միջև, ով պայքարում է քո ընտանիքի համար»:

1/2382
bottom of page