top of page

Հարստացված ուրանը կարող է փլատակներից հանվել միայն ԱԷՄԳ հսկողության ներքո․ Արաղչի

  • 1 hour ago
  • 1 min read


Իրանի հարստացված ուրանի պաշարները ԱՄՆ կողմից ոչնչացված միջուկային օբյեկտների փլատակներում են և կարող են հանվել ԱԷՄԳ հսկողության ներքո, սակայն այս պահին նման ծրագրեր չկան։ Հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Մեր միջուկային օբյեկտները ենթարկվել են հարձակման, և ամեն ինչ փլատակներում է։ Իհարկե, կա նյութերը դուրս բերելու հնարավորություն, բայց գործակալության հսկողության ներքո։ Եթե մենք երբևէ որոշենք դա անել, դա կարվի գործակալության հսկողության ներքո։

Այս պահին մենք չունենք ոչ մի ծրագիր ուրանը փլատակներից դուրս բերելու համար»,- ասել է Արաղչին CBS-ին տված հարցազրույցում։

 
 
1/2587
bottom of page