top of page

ԱՄՆ-ում հրաժեշտ են տվել ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Aug 23
  • 1 min read
ree

Օգոստոսի 22-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ հրաժեշտի ընդունելություն՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի պատվին՝ վերջինիս պաշտոնավարման ավարտի կապակցությամբ։ Տեղեկությունը հրապարակվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջում։


«Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, Կանզասի Ազգային գվարդիայի և երկկուսակցական առաջատար վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներ, ԱՄՆ-ում ՀՀ պատվո հյուպատոսները, ինչպես նաև ԱՄՆ-ում հայ համայնքի ներկայացուցիչներ։


Իր հրաժեշտի խոսքում, անդրադառնալով իր չորս տարվա պաշտոնավարմանը, դեսպան Մակունցը հայտնեց իր խորը երախտագիտությունը։ Նա ընդգծեց օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը՝ որպես նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ կյանքի կոչված կարևորագույն իրադարձություն։


Դեսպան Մակունցը նշեց, որ երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ընթացքի և կայունության առանցքային տարր է հայ-ամերիկյան հարաբերությունների անցումը ռազմավարական գործընկերության մակարդակի։


Դեսպանն իր անկեղծ երախտագիտությունը հայտնեց Միացյալ Նահանգներին և իր բոլոր գործընկերներին՝ շարունակական աջակցության համար, վերահաստատեց հայ-ամերիկյան կապերի ամրությունը՝ հիմնված ժողովրդավարական ընդհանուր արժեքների վրա, կարևորեց հայ համայնքի ներդրումը տասնամյակների ընթացքում։


Դեսպանը նաև իր խորին շնորհակալությունը հայտնեց դեսպանության անձնակազմին՝ իրենց ծառայության և նվիրվածության համար, ինչպես նաև իր ընտանիքին՝ իր ծառայության ողջ ընթացքում ցուցաբերած անսասան աջակցության համար։


Երեկոն ամփոփվեց խորհրդանշական պահով. դեսպան Մակունցը Կանզասի ազգային գվարդիայի կողմից պարգևատրվեց «Գերազանցության մեդալով»՝ ի նշան իր չորս տարվա անբասիր ծառայության և Հայաստանի Հանրապետության և Կանզասի ազգային գվարդիայի միջև երկկողմ անվտանգային համագործակցության մեջ ունեցած նշանակալի ներդրման»,- նշված է հաղորդագրության մեջ։

 
 
1/2380
bottom of page