top of page

Վերաքննիչ դատարանը մերժել է Միքայել Աջապահյանի պաշտպանների բողոքները

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jul 30
  • 1 min read
ree

Վերաքննիչ դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը մերժել է կալանք կիրառելու մասին որոշման դեմ Միքայել Աջապահյանի պաշտպանների բողոքները: Այս մասին տեղեկացնում է Աջապահյանի պաշտպանական խումբը: 


«Միքայել Սրբազանի խափանման միջոցի վերացման հարցը քննարկվելու է առաջին ատյանի դատարանում հիմնական գործով նախնական դատալսումների ժամանակ»,–ասված է պաշտպանների տարածած հայտարարության մեջ:


Հիշեցնենք՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավորվել է երկու ամսով: Դատարանի որոշմամբ սահմանափակվել են նաև նրա շփումները: Գլխավոր դատախազության հայտարարության համաձայն՝ Աջապահյանի հնչեցրած կոչերը հուզական կամ անզգուշությամբ թույլ տրված արտահայտություններ չեն, այլ գիտակցված գործողություն: Արքեպիսկոպոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն է:

 
 
1/2377
bottom of page