Հիմա էլ այս հացկատակն ԱԺ շենքում` իր սենյակում, խմիչք օգտագործելուց բացի որոշել է նաև ծխել․ Ալեն Սիմոնյան
- Investigative journalist

- Jul 10
- 1 min read

ԱԺ Նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Կարծում եմ` Աղվան Վարդանյանը մի փոքր ավելի շատ, քան որոշ իր ընկերներ, չի գիտակցել, թե որտեղ է գտնվում: Կգիտակցի:
Փորձելով ինքնահաստատվել իրեն կուսակցությունից վռնդած նախկին ընկերների մոտ` թե՛ դահլիճում, թե՛ տեսախցիկների առաջ, մարդը փորձում է աչքի ընկնել: Մեկ մի տափակ բանաստեղծություն է կարդում, մեկ բարձր-բարձր խոսելով ԱԺ դահլիճի մի կետից մյուս կետն է քայլում, նույնիսկ պիջակի թևերն է քշտում:
Կարծես ասի` տեսե՛ք, հա՛, ես վատ հագնված եմ, բայց` կարևոր:
Հիմա էլ այս հացկատակն ԱԺ շենքում` իր սենյակում, խմիչք օգտագործելուց բացի որոշել է նաև ծխել նիստերի դահլիճի մուտքի մոտ և հարցազրույցներ է տալիս դրա մասին, վիրավորում, խելոք դեմքի արտահայտությամբ գիժ -գիժ խոսում։
Հաջորդ անգամ ոստիկանից բացի բժիշկ եմ հրավիրելու, որ «բելի գարյաչկայից» քեզ հանի և հրշեջ, որ ջուր պզզացնի, որ բեղերդ ծխելիս հանկարծ չայրվեն:




















