Սուրեն Պապիկյանն ու Մայքլ Միլլերը քննարկել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ ծրագրերին վերաբերող հարցեր
- Investigative journalist

- Oct 14
- 1 min read

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է ԱՄՆ պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության տնօրեն Մայքլ Միլլերի հետ:
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԱՄՆ գործընկերության շրջանակում ՀՀ պաշտպանական բարեփոխումների աջակցության նպատակով իրականացվող ծրագրերին վերաբերող հարցեր: Կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել նոր նախաձեռնությունների վերաբերյալ:




















