ԱԱԾ շենքի ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլ» նետած տղամարդը կալանավորվեց
- 9 hours ago
- 1 min read

ԱԱԾ շենքի դարպասների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլ» հիշեցնող այրվող առարկա նետած տղամարդը կալանավորվեց։ Դատարանը բավարարել է նրա նկատմամբ երկու ամսով կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք, որ մարտի 6-ին համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է մի տղամարդ Մոլոտովի կոկտեյլ նետում ԱԱԾ շենքի ուղղությամբ։ Ժամեր անց տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին։ Տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչությունը):




















