top of page

Քարաթափում՝ Կարբիի ձորում. դեպքի վայր են ժամանել փրկարարական խմբեր

  • 11 hours ago
  • 1 min read


Մարտի 9-ին՝ ժամը 15։04-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կարբիի ձորում տեղի է ունեցել քարաթափում։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:


Դեպք վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը:


Պարզվել է, որ ձորում տարբեր մեծության ժայռաբեկորներ (մոտ 150 խմ) են թափվել։

 
 
bottom of page