«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ԻՆՉՈՒ ԵՆ ԶՈՆ ՆԱՅՈՂԻՆ ԵՒ «ԽԱՐՈՇԻՆԵՐԻՆ» ՏԵՂԱՓՈԽԵԼ ԱՅԼ ՔԿՀ-ՆԵՐ
- Oct 25, 2025
- 1 min read

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում, մեր տեղեկություններով՝ երկու օր է՝ անհնազանդության ակցիաներ են, բերդում իսկական Սոդոմ-Գոմոր է: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ դատապարտյալ «խարոշիներ» Արմեն Հակոբյանին ու Դավիթ Անանյանին հինգշաբթի տեղափոխել են այլ ՔԿՀ-ներ։
Իսկ ուրբաթ, երբ զոն նայող Արթուր Տոնոյանին է սպեցնազը տեղափոխել այլ ՔԿՀ, սկսվել են անհնազանդության ակցիաներ, դատապարտյալները գրեթե համատարած չեն ենթարկվում աշխատակիցների պահանջներին, ծեծել են պատասխանատու հերթապահին:




















