top of page

Վթար Տավուշի մարզում. Ավտոբուսը հայտնվել է անտառում, կա 11 վիրավոր

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Oct 24
  • 1 min read
ree

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 08:30-ի սահմաններում Իջևան-Շամշադին ավտոճանապարհի Տավուշ բնակավայրում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և «Hyundai» մակնիշի ավտոբուսը: 


 



Վթարի հետևանքով 11 հոգի տեղափոխվել են «Տավուշ» բժշկական կենտրոն:  Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել:


 



 Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը: 



 


Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Տավուշի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 



 


Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել անտառում:


 
 
1/2450
bottom of page