top of page

Միկրոավտոբուսը կողաշրջվել է, 8 հոգի հիվանդանոց է տեղափոխվել, ի՞նչ է հայտնի

Oct 8
1 min read


Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 07։52-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այդ մասին MediaHub-ին հայտնեցին ՆԳՆ-ից։



Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 50-րդ կմ-ին, «Mercedes-Benz» մակնիշի միկրոավտոբուսը կողաշրջվել է:



Ըստ նախնական տվյալների՝ կա 8 տուժած։



MediaHub-ի տեղեկություններով, բարեբախտաբար, թեթև վնասվածքներ են ստացել տուժածները, 2 հոգին ուղղակի են գնացել հիվանդանոց՝ հաստատ իմանալու, որ վնասվածք չունեն:

 
 
1/2895
bottom of page