Մեկը աջ ոտի բուցին կտա, մյուսը ձախ ոտի բուցին կտա, մեկն էլ գնդակ կունենա տանը պահած. Փաշինյանը՝ հայկական ֆուտբոլի մասին

«Հայաստանում ստեղծվում են ֆուտբոլի ինստիտուցինոլ զարգացման հիմքեր»,-կառավարության նիստում ասաց Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ վերջին երկու ամսում այցելել է «ՆՈԱ» ֆուտբոլային ակումբի և իտալական «Յուվենթուսի» ակադեմիաների բացմանը։
Նա վստահեցրեց, որ մինչ այս ոլորտում նպատակային ներդրումներ չեն արվել։
«Հիմնականում ֆուտբոլն ինչ տրամաբանություն է ունեցել Հայաստանում. մի քիչ համայնքի ղեկավարը պտի տա, մի քիչ՝ մարզպետը, մի բան անի կառավարությունը, հետո մի հատ էլ բարերար հայտնվի, հետո մեկը աջ ոտի բուցին կտա, մյուսը ձախ ոտի բուցին կտա, մեկն էլ գնդակ կունենա տանը պահած, կխնրդենք կտա և այլն»,-նախկին իրավիճակը պատկերավոր ներկայացրեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այդ ձևով ֆուտբոլ չէր կարա զարգանալ և ներկայում ֆուտբոլի ոլորտում շատ լուրջ ներդրումներ են կատարվում։
«Ներդրումներ եղել են բայց ներդրման որակը, բովանդակությունն է էականը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։




















