Վագրը պոկել և կրծել է սունկ հավաքողի ոտքերը և ցրել անտառով մեկ

Հնդիկ բանվորը մահացել է վայրի վագրի կողմից անտառային հարձակման հետևանքով։ Այդ մասին հաղորդում է Times of India-ն։
45-ամյա տղամարդը, ով իր ապրուստը վաստակում է սունկ հավաքելով, վաղ առավոտյան մտել է անտառ։ Նա երկար ժամանակ չէր արձագանքում, ինչը ստիպել է նրա ընտանիքին տագնապ բարձրացնել։ Համագյուղացիների հետ միասին նրանք որոնել են իրենց ազգականին, մինչև մթնշաղ և վերսկսել որոնումը առավոտյան։
Վերջապես, գրեթե մեկ օր անց գտել են անշնչացած տղամարդուն։ Նրա ոտքերը կտրված էին իրանից, իսկ դրանցից մեկը 12 մետր քարշ էր տված դեպի անտառի խորքը։
«Ոստիկանությունը և անտառային մասնագետները զննել են դեպքի վայրը և արձանագրություն կազմել», -ասվում է զեկույցում։
Մասնագետները պարզել են, որ տղամարդու վրա վագր է հարձակվել, երբ նա սունկ էր հավաքում։
Դեպքից հետո զոհի ընտանիքը մասնակի փոխհատուցում է ստացել, իսկ մնացածը կվճարվի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի լրացումից հետո։
Դեպքը մտահոգություն է առաջացրել տեղի բնակիչների շրջանում, քանի որ շատերն են անտառ գնում վառելափայտ և սեզոնային մրգեր հայթայթելու։




















