top of page

Օվերչուկը մտադիր է այցելել Երևան և ՀՀ վարչապետի հետ քննարկել հաղորդակցությունների ապաշրջափակման «նյուանսները»

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Aug 15
  • 1 min read
ree

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ կժամանի Երևան, որտեղ հնարավոր է հանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։


«Հաջորդ շաբաթ ես թռչում եմ Երևան։ Ուղևորությունը նախապես էր պլանավորված, իրենք համաձայնության էին եկել Ալթայում կայացած հանդիպման ժամանակ. դա կապված է այն բանի հետ, որ Հայաստանի նորմատիվ-իրավական կարգավորման մեջ հայտնվել է նորմատիվ-իրավական ակտ՝ Հայաստանի կառավարության որոշում, որը, մեր կարծիքով, հակասում է Եվրասիական տնտեսական միության օրենսդրությանը»,- ասել է Օվերչուկը։


Բացի դրանից, նա հայտնել է, որ ուղևորության ընթացքում սպասվում է հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ժամանակ կքննարկվեն Հարավային Կովկասի տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված «նյուանսները»։

 
 
1/2380
bottom of page