top of page

«Փաստ». ՔՊ «փիառչիկներն» էլ են խոստովանում, որ ՀԷՑ-ի «գործը» բացառապես քաղաքական է

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 19 hours ago
  • 1 min read

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀԷՑ-ը Կարապետյաններից խլելու փաշինյանական արկածախնդրությունն արդարացնելու համար քպականները երբեմն այնպիսի պատճառաբանություններ են հնարում կամ այնպիսի «քարոզչություն» են կազմակերպում, որ ակամա իրենք էլ են խոստովանում, որ գործ ունենք բացառապես քաղաքական գործընթացի հետ, և այս ամենը ոչ մի կապ չունի ՀԷՑ-ից «հանրության դժգոհության», ՀԷՑ-ի լավ կամ վատ աշխատանքի, «էներգետիկ ճգնաժամի» կամ նման այլ բաների հետ:

Օրինակ՝ այս օրերին որոշ քպական «փիառչիկներ» գրում են, թե ընդդիմադիր հայացքներ ունեցողները դիտավորյալ թիրախավորել են «Վեոլիա ջուր» ընկերությանը, որպեսզի ցույց տան, թե ինչքան վատ է աշխատում, բայց իշխանությունները ոչինչ չեն անում այս ուղղությամբ: Եվ այս քպականները միանգամից հավելում են՝ այ, եթե վաղը-մյուս օրը «Վեոլիա ջուր» ընկերության կառավարիչը իշխող ուժի ղեկավարի հասցեին քննադատություն հնչեցնի, ու այդ ընկերության կառավարչին փոխելու հարց բարձրացվի, նույն այդ ընդդիմադիրները աղմուկ կբարձրացնեն ու կսկսեն իշխանություններից պաշտպանել «Վեոլիա ջուր» ընկերության կառավարչին:

Այն, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը շատ վատ է աշխատում, նույնիսկ քննարկելու հարց չէ: Բայց այստեղ ուշագրավն այն է, որ հենց քպական «փիառչիկներն» են ընդունում, որ այս իշխանության օրոք որևէ կառույցի աշխատանքի արդյունավետությունը, արդյունքը կարևոր չէ, կարևորն այն է, թե ինչպես է տվյալ միավորն «իրեն պահում» Նիկոլ Փաշինյանի հանդեպ, այսինքն՝ որոշումներն ընդունվում են բացառապես քաղաքական քմահաճույքներից ելնելով: Սա ինքնին նշանակում է, որ քպականներն էլ արդեն չեն թաքցնում, որ ՀԷՑ-ին (բնականաբար, «Տաշիր Գրուպի» հետ կապված մյուս ընկերություններին) առնչվող այս ամբողջ «բոլոլան», ինչես նաև գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանավորումը բացառապես քաղաքական է:

Եվ, ի դեպ, գուցե քպականները չեն հասկանում կամ չեն ցանկանում հասկանալ, բայց շատ բնական է, որ ընդդիմությունը կարող է աղմուկ բարձրացնել բոլոր այն դեպքերում, երբ ճնշումներ կիրառվեն քաղաքական նպատակահարմարությունից ելնելով:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

1/2226
bottom of page